tag:blogger.com,1999:blog-37411962968205654792008-10-10T23:43:49.989+05:00ՀԻՄԱ :: ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ:: ՀԻՄԱՍկզբից քեզ անտեսում են, հետո քեզ ծաղրում են, հետո քեզ ծեծում են, հետո դու հաղթում ես:
ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻhimanoreply@blogger.comBlogger216125tag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-37892395031827768002008-10-10T23:20:00.000+05:002008-10-10T23:38:24.914+05:00ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ

Հարգելի այցելու ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հեղինակած մի պատմա-վերլուծական բավականին հետաքրքիր և օգտակար հոդված, որտեղ հեղինակը պատմական փաստերով հիմնավորում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը դարեր ի վեր հակասել է մեր ազգային շհերին և մինչև հիմա էլ հակասում է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղից:
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-9578616244991226642008-10-10T12:01:00.000+05:002008-10-10T12:02:42.917+05:00ՍԱ ՄԻԱՅՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ
Կամ մեր ուժը մեր բազմազանության, թե «հավսար, զգաստ»-ի մեջ է

Սարգիս Հացպանյանի պատմությունը ցավալի է մի քանի առումներով:

Նախ հերթական անգամ համոզվում ես, թե որքան փխրուն են մարդու իրավունքները, և թե որքան անպաշտպան է մարդը:

Երկրորդ, ողբերգազավեշտ է այն, որ որոնվում էր... հայրենասեր: Քաղաքակիրթ երկրներում wanted պիտակը միանգամայն այլ խավելի ներկայացուցիչներին են կպցնում: Ողբերգություն է, երբ Հայրենասերը հետապնդվում է Հայրենիքում:

Ողբերգության երրորդ առանցքը Սփյուռքի հանդեպ մեր վերաբերմունքն է: Մենք մեկ անգամ ևս սփյուռքահայերին հոդաբաշխ ձևով հասկացրինք, որ նրանց գործը մեզ փող տալն է միայն, այն էլ պայմանով, որ քիթները չխոթեն մեր գործերի մեջ: Այս ենթատեքստում ուղղակի զավեշտական է հնչում այն պնդումը, որ հայրենիքը կարող է շենացվել համայն հայության միջոցով: Ըստ երևույթին, հարկ էր ճշտել, ոչ թե միջոցով, այլ միջոցներով:

Եւ, վերջապես, ցավալի է այն, որ չհասցրինք վայելել ՀՀ նախագահի այն ճշմարիտ միտքը, որ հայության ուժը նրա բազմազանության մեջ է, երբ մեկ անգամ ևս պարզվեց, որ հայության ուժը «հավսար, զգաստ»-ի մեջ է: Ուրիշ ինչ եզրակացնես, երբ մարդ հետապնդվում է այլակարծության համար:

Պատիվ ունեմ ճանաչելու Սարգիս Հացպանյան մարդուն, հայրենասերին, մտավորականին, կարող եմ վկայել հայրենանվիրման նրա բազմաթիվ դրսևորումների մասին ու ցավում եմ, շատ եմ ցավում, որ այսօր հենց նրա նմանն է որոնվում: Այս ցավը միայն նրանը չէ, բարիկադված դռան ետևում ծվարած ու վախվորած նրա զավակներինը չէ, այլ բոլորինս ու մեր զավակներինը:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-78445272648136963062008-10-10T12:00:00.000+05:002008-10-10T12:01:42.808+05:00ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան Շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը: Նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է, առաջին իսկ օրից մինչեւ վերջ ազատագրական պայքարի մասնակից եւ Ղարաբաղին ամենաբազմազան օգնությունների կազմակերպիչ: Այդ մասին շատ լավ գիտեն եւ Ռ. Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը: Այդ ամենը, սակայն, նրանց համար ի չիք դարձավ, երբ պարզվեց, որ Սարգիս Հացպանյանը վերջին նախագահական ընտրությունների առիթով ծավալված համաժողովրդական շարժման կողմնակիցն է: Մարտի 1-ի սպանդից հետո, Ազատության հրապարակում իր մի քանի ելույթների համար, հետապնդումների ենթարկվեց նաեւ Սարգիս Հացպանյանը: Վերջին օրերին, երբ նա վերադարձել է իր բնակարան, ոստիկանությունը շրջափակել է այն` հանձնարարություն ունենալով նրան բռնի արտաքսել Հայաստանից:

Իր կատարած բազմաթիվ հանցանքների պատճառով սեփական ժողովրդից սարսափած վարչախումբը որպես գոյատեւման հիմնական միջոց շարունակում է ապավինել ապօրինությունների, մասնավորապես քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: Հենց այդ սերսափն է նրան ստիպում անազատության մեջ պահել բազմաթիվ քաղբանտարկյալների, իսկ Համաժողովրդական շարժման տասնյակ առաջամարտիկների, քաղաքական գործիչների նկատմամբ չդադարեցնել հալածանքները: Սարգիս Հացպանյանին Հայաստանից արտաքսելու վարչախմբի որոշումը ոչ միայն անհիմն է ու անբարոյական, այլեւ կոպտորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ: Մենք դատապարտում ենք այն եւ պահանջում անհապաղ դադարեցնել Արցախի հերոսներից մեկի նկատմամբ հալածանքն ու բռնությունները:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակ
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-88991177537103862132008-10-09T12:56:00.000+05:002008-10-09T13:01:13.430+05:00Սարդարապատ
Հարգելի այցելուներ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Տիգրան Խզմալյանի "Սարդարապատ" ֆիլմի սցենարը, որին կարող եք ծանոթանալ այստեղից:

Այն տալիս է այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք հուզում են յուրաքանչյուր հայի, ով մտահոգված է Հայաստանի ու հայ ազգի ապագայով:

Հայաստանի ապագան կախված է
մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու' ես:
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-59247058836715761932008-10-08T16:11:00.000+05:002008-10-08T16:19:58.326+05:00Նոր երգ!!!Երգ հոգեխանգարմունքի

Մյուս երգերը կարող եք բեռնաթափել այստեղից:himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-10399625571372566272008-10-07T10:11:00.001+05:002008-10-07T10:11:26.338+05:00Քաղաքական տեսահոլովակ 2<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/pqYXab8lShE&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/pqYXab8lShE&color1=0xb1b1b1&color2=0xcfcfcf&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-77507421376609409642008-10-06T23:44:00.000+05:002008-10-06T23:46:18.820+05:00Էս էիք ուզում...?

himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-65844691267451459272008-10-05T12:17:00.001+05:002008-10-05T12:17:55.594+05:00Քաղաքական տեսահոլովակ<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/vvBNkGBIn0Y&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/vvBNkGBIn0Y&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-45865163207416809332008-09-29T22:12:00.000+05:002008-09-29T22:14:34.920+05:00ՀԱԿ հայտարարություն
«Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում։ Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետևանքները` վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլև այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչև վերջ օգտագործվեց քրեական տարրը և կիրառվեցին քրեորեն հետապնդելի բազմաթիվ միջոցներ։ Քվեարկության մեկնարկից քիչ անց արդեն զինված խմբեր մուտք գործեցին մի քանի ընտրատեղամասեր (Նորագյուղ և Կիլիկիա թաղամասում) և, ոստիկանների հանցավոր աջակցությամբ կամ անտարբերությամբ, ծեծով ու սպառնալիքներով քվեարկության սենյակներից դուրս հանեցին Արարատ Զուրաբյանի վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված անդամներին, ինչպես նաև դիտորդների ու լրագրողների։ Օրվա ընթացքում բազմաթիվ ընտրական տեղամասերում ու նրանց շուրջ վխտում էին այսօրինակ զինված ավազակախմբեր։ Ահաբեկչության այս պայմաններում բնակչության զգալի մասը պարզապես ձեռնպահ մնաց ընտրատեղամասեր գնալուց։ Ընդ որում՝ ոստիկանությունը ոչ միայն որևէ քայլի չդիմեց օրինախախտներին կարգի հրավիրելու համար, այլև ամենուր իր պաշտպանության տակ առավ նրանց ապօրինի գործողությունները։ Մինչդեռ մյուս կողմից, հօգուտ թաղապետի իշխանական թեկնածուի գործի դրվեցին ինչպես բազմիցս կիրառված, այնպես էլ նոր մշակված խախտումների ողջ զինանոցը։

Տարբեր տեղամասերում կատարվել են հետևյալ օրինախախտումները.
- կատարվել են բաց, հանձնաժողովների անդամների կողմից վերահսկվող քվեարկություններ, դրանց դեմ բողոքող վստահված անձինք ոստիկանների օգնությամբ դուրս են հանվել տեղամասերից.
- կեղծվել են ըստ սահմանված ժամերի հաղորդվող մասնակիցների թվաքանակի մասին տեղեկությունները.
- ընտրական տեղամասի շրջակայքում կատարվել է ընտրակաշառքի բաց բաժանում.
- քվեարկել են Կենտրոնի բնակիչ չհամարվող անձանց շրջիկ խմբեր.
- հանձնաժողովների անդամների կողմից արհեստականորեն անվավեր են դարձվել Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ.
- կատարվել են կրկնակի և ուրիշի անձնագրով քվեարկություններ.
- իշխանական թեկնածուի մարդկանց տրվել են Ա. Զուրաբյանի վստահված անձի կեղծ վկայականներ.
- կատարվել են լցոնումներ, ընդ որում՝ որոշ տեղերում ցուցադրաբար ու անթաքույց.
- դրսում մարդկանց բաժանվել են ընտրածրարներ, ընտրողների հետ քվեխցիկ են մտել կողմնակի մարդիկ՝ վերահսկելու ու պարտադրելու նրանց քվեարկությունը.
- խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը.
- զանգվածային քվեարկություններ են կատարվել ցուցակներում գրանցված բազմաթիվ բացակա քաղաքացիների փոխարեն.
- քվեարկության ավարտից հետո ձայները հաշվելու ժամանակ տեղամասերից բռնությամբ հեռացվել են Ա. Զուրաբյանի վստահված անձինք.
- քվեարկության վերջում անհայտացել են ստորագրված ընտրացուցակները.

Կենտրոնի ընտրություններում բացահայտվել են նաև իրենց ցինիզմով աննախադեպ խախտումներ.
- վստահված անձանց և հանձնաժողովների ոչ իշխանական անդամներին ահաբեկելու, նրանց տեղամասերից հեռացնելու կամ մեկուսացնելու համար օգտագործվել են 30-50 մարդուց բաղկացած զինված ավազակախմբեր.
- նույն զինված ավազակախմբերը առևանգել են քվեատուփը, հափշտակել քվեաթերթիկներ ու ցուցադրաբար լցոնումներ կատարել իշխանական թեկնածուի օգտին.
- ոստիկանությունը ամենուր պաշտպանել է ընտրախախտներին, իսկ տեղամասերից մեկում (նախկին Ձերժինսկու անվան դպրոց) Ա. Զուրաբյանի վստահված անձանց ու դիտորդների ծեծը, մեկուսացումը և քվատուփի լցոնումը տեղի է ունեցել Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ու նրան ուղեկցող հատուկջոկատայինների օգնությամբ.
- ընտրատեղամասերից մեկն են ներխուժել երեք տասնյակ մարդիկ ու ապօրինի քվեարկություն կատարել՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ինքը անզոր է նրանց դեմ.
- մի այլ տեղամասում (Կիլիկիա թաղամաս) հարձակում է իրականացվել ԿԸՀ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի վրա, ապա նրա ներկայությամբ կատարվել լցոնում, իսկ ԿԸՀ նախագահը հեռախոսով նրան սպառնացել է՝ չխանգարել հանձնաժողովի «աշխատանքը»։

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Կենտրոն համայնքի թաղապետի այս հերթական խայտառակ ընտրության առիթով հայտարարում է.
Մենք սին հույսեր չունենք, թե հանցավոր վարչախումբը կփորձի որևէ բնագավառում օրինականություն հաստատել, քանզի այն օրենքի դաշտում պարզապես կկազմալուծվի, կոչնչանա։ Մենք շարունակելու ենք մասնակցել այսօրինակ գործընթացներին՝ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներին ինչպես նաև միջազգային հանրությանը ցուցադրելու համար այս ավազակախմբի «խոստումների» սնանկությունը։ Հակառակ դեպքում ապօրինությունները կարճ ժամանակում բոլորի համար կդառնան կյանքի սովորական նորմ, իսկ դրանց հետ համակերպվելը՝ տարածված վարքագիծ։ Իրականում վարչախմբի ամեն մի այսօրինակ «հաղթանակը» նրա խայտառակ պարտությունն է, դրանք գումարվելով մոտեցնում են նրա վախճանը։ Համաժողովրդական պայքարը բերելու է ազատության, ժողովրդավարության ու օրինականության փառահեղ ու վերջնական հաղթանակի։
Մասնակցեք այդ պայքարին, մասնակցեք Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 17-ի առաջիկա հանրահավաքին, և դուք կհամոզվեք դրանում»։

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-648109856837655012008-09-28T16:41:00.000+05:002008-09-28T16:47:07.892+05:00Լույսը11:32 Yerevan | 7:32 GMT | Saturday 27 September 2008

Էմմա Գաբրիելյան

Կոնֆուցիոսն ասել է, որ խավարն անվերջ անիծելու փոխարեն՝ ավելի լավ է յուրաքանչյուրը մեկ մոմ վառի. ու խավարն ինքնին կանէանա: Ու՝ լույս կլինի: Համատարած:

«Մենք հաղթելու ենք,

որովհետեւ մեր կամքը հզոր է,

նպատակը՝ արդար»

Հյուսիսային պողոտայում երեկ Համաժողովրդական Շարժումը հանրահավաք անցկացրեց. այն մեկնարկեց եւ անցավ առանց որեւէ միջադեպի` իրավապահները չէին փակել Հյուսիսային պողոտա տանող ճանապարհները, եւ մարդիկ ժամը 18.00-ի սահմաններում արդեն հավաքվել էին այնտեղ: Հասարակության ոգեւորության մեջ որեւէ փոփոխություն չէր նկատվում` փետրվարյան հանրահավաքների ոգին ու շունչն էր թեւածում Պայքարի երաժշտության հնչյունների ներքո` «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան» ու «Լեւոն` նախագահ, Լեւոն` նախագահ» բուռն վանկարկումներով: Հանրահավաքի գլխավոր պահն, անշուշտ, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունն էր:

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ասաց. «Շարժումը չի կարող մարել` Շարժումը ուժեղ է մարդկանցով, Շարժումը հզոր է մեր պողոտայով եւ այս հզոր, հաղթանակած մարդկանց հայացքներով: Եվ մենք հաղթելու ենք, որովհետեւ մեր կամքը հզոր է, մեր նպատակը արդար է, մենք ուժեղ ենք»: Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ Շարժումը օր օրի հզորանում է. «Հայաստանը փոքր է, բայց մենք միշտ հավաքվելու տեղ կգտնենք` մինչեւ մեր հաղթական վերջակետը չդնենք»: Համաժողովրդական Շարժման կենտրոնի մամլո խոսնակ Արման Մուսինյանը շեշտեց, որ հատկապես ժողովրդի պայքարի շնորհիվ իշխանությունները ընդունում են ընդդիմության պահանջները, եւ ընդգծեց, որ այսօր էլ, վաղն էլ նրանք ընդունելու են ընդդիմության պահանջները ու հնազանդ իրականացնելու են դրանք: Քաղբանտարկյալների կանանց կողմից` Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, ինչպես միշտ` տպավորիչ խոսքով առանձնացավ. նա բարձրացավ հարթակ` իր ամուսնու լուսանկարով վերնաշապիկով: «Բարեւ ժողովուրդ ջան, ո՞նց եք, լա՞վ եք», պատասխանեցին` «Այո», «Մենք էլ լավ ենք, որ դուք մեզ հետ եք` մինչեւ վերջ», - ասաց տիկին Մելիսան, ու Հյուսիսային պողոտան պայթեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» տեւական վանկարկումով: Իսկ Հովհաննես Հարությունյանի կինը` տիկին Անժելան փոքր հայտարարություն կարդաց, որով տեղեկացրեց, որ քաղբանտարկյալների կանայք անդամագրվում են Հայ Ազգային Կոնգրեսին:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները ինչ ասես չարեցին մարտի 21-ից սկսած` մահակներով եկան, մարդկանց ձերբակալեցին, խուժան ուղարկեցին մեզ ջարդելու: Միշտ ստացան հակառակ արդյունքը` փորձում էին դատարկել Հյուսիսային պողոտան, թող տեսնեն այսօր արդյունքը: Իշխանություններն իսկապես չեն հասկանում, որ փակելով Ազատության հրապարակը ոչնչի չեն հասնի, մենք, միեւնույն է, մի տեղ կգտնենք հավաքվելու»: Լ.Զուրաբյանը նկատեց, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում ապագա ընդդիմությունը կկարողանա օգտվել իր սահմանադրական բոլոր իրավունքներից:

Իշխանությունները կարող են հարյուր անգամ սխալվել`

Շարժումը չի սխալվել ու չի սխալվելու

Ուշագրավ էր եւ թերեւս հասարակության մի հատվածի մոտ առկա մտահոգությունների ֆոնին խիստ ժամանակին` ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի ելույթը: Նա նախ շնորհավորեց բոլորին այն առիթով, որ առաջին անգամ հանրահավաք է անցկացվում «ազատության պողոտայում». «Ազատության պողոտան դարձել է մեր Շարժման խորհրդանիշը», «այո»` բուռն արձագանքում էր ժողովուրդը. «Ամենածանր օրերից մինչեւ այսօր, եւ մենք կարող ենք ասել, որ այսօր արդեն ազատագրել ենք Ազատության պողոտան` մեր պողոտան, ազատագրելու ենք մեր քաղաքը, մեր հանրապետությունը», - նշեց Դ.Շահնազարյանը եւ վստահեցրեց, որ Շարժումը քայլ առ քայլ շարժվում է առաջ. «Թող չուրախանա որեւէ մեկը, ինքն իրեն չխաբի` Շարժումը չի մարել, չի մարելու եւ չի կարող մարել այն պարզ պատճառով թեկուզ, որը ոչ մի կերպ չեն կարողանում ներկայիս հանցախմբի ներկայացուցիչները հասկանալ, որ Հայաստանում արդեն մենք ունենք լրիվ այլ հասարակություն` քաղաքացիական հասարակություն, որը պայքարելու է մինչեւ վերջ` իր ազատությունների եւ իրավունքների համար:

Մենք, ի տարբերություն իշխանությունների, սխալվելու իրավունք չունենք: Հատկապես հանցագործ իշխանությունները, որոնք այսօր զավթել են, օկուպացրել են երկիրը, նրանք կարող են սխալվել հինգ անգամ, տասը անգամ, հարյուր անգամ` մենք իրավունք չունենք սխալվել, մենք չենք սխալվելու, եւ ես ձեզ խոստանում եմ, որ չենք սխալվելու», - հայտարարեց Դ.Շահնազարյանը եւ հավելեց, որ հաղթանակը «լինելու է` ճիշտ օրը, ճիշտ պահի, ճիշտ ձեւով». հրապարակը երկար ժամանակ վանկարկեց` «Պայքար, պայքար մինչեւ վերջ...» ու «Հաղթանակ, հաղթանակ»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը իր ելույթում պարզաբանեց, թե ինչու է ժողովուրդը ցանկանում հավաքվել, հանրահավաք անել. «Որովհետեւ ժողովուրդը ազատություն եւ արդարություն է ուզում` ուրիշ ոչինչ: Ժողովուրդը չի գալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի համար, ժողովուրդը գալիս է իր ազատության, արդարության համար ու գալու է անընդհատ, հետեւաբար այս իշխանությունները, եթե ուզում են, որ ժողովուրդը չհավաքվի, դրա համար հրապարակներ չի, որ պետք է փակել: Ժողովրդին պետք է տան ազատություն եւ լինեն այնքան արդար, որ ժողովուրդը այլեւս չհավաքվի: Այլ տարբերակ գոյություն չունի` ժողովուրդը հավաքվելու է այնքան, մինչեւ արդարությունն ու ազատությունը տիրի այս երկրում»: Ա.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, որ ժողովուրդը ցույց է տալիս, որ իր կամքը չի կոտրվել, եւ որ ակտիվորեն մասնակցում է Կոնգրեսի անդամագրմանը: Ա.Սարգսյանը եւս նշեց, որ իրեն շատերը իրենց անհանգստությունն են արտահայտում, եւ ինքը թեեւ պատասխանը ուղիղ տալ չի կարող, առավել եւս, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն ասում է. «Արամ, եթե դու մեր տակտիկան ուղիղ ասես, դա կդադարի տակտիկա լինելուց, եւ ինքը ճիշտ է: Հետեւաբար, վստահ եղեք, որ ՀԱԿ-ի առաջին իսկ կոչով, Դավիթ Շահնազարյանի ասած` «ճիշտ օրը, ճիշտ պահի, ճիշտ ձեւով» մենք հավաքվելու ենք հարյուր հազարներով, եւ վստահեցնում եմ ձեզ` այս երկրում իշխանություն է փոխվելու, փոխվելու է միանշանակ, եւ լինելու են նախագահական նոր, արտահերթ ընտրություններ», - ասաց Արամ Սարգսյանը, իսկ հրապարակը տեւական ժամանակ «Լեւոն նախագահ» էր վանկարկում: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում նկատեց, որ վերջերս իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, թե քաղաքականացնում է ընտրությունները. «Ընտրությունը ինքնին քաղաքական գործընթաց է: Իսկ ինչն է պետք բացառել` դա ընտրությունների քրեականացումն է, ինչը այս երկրում արդեն ավանդույթ է դարձել, բայց դրա վերջը մենք պետք է տանք միասին»:

Հանրահավաքի ավարտին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւյալ կոչով դիմեց ժողովրդին. «Թախանձում եմ, պահանջում` գիտակցել եւ զանգվածաբար անդամագրվել Հայ Ազգային Կոնգրեսին, որովհետեւ դա է մեր պետության առողջության ապավենը: Եվ մյուս կոչը` խնդրում եմ, թախանձում, պահանջում` հոկտեմբերի 17-ին հարյուր հազարներով մասնակցել մեր հանրահավաքին, որտեղ ես տակտիկական գաղտնիքներ չեմ բացահայտի, բայց ազնվաբար, անկեղծորեն ձեզ կներկայացնեմ մեր հետագա պայքարի ստրատեգիան` ոչինչ չթաքցնելով ձեզանից», - ժողովուրդը բուռն ծափողջույններով եւ «Լեւոն, Լեւոն» վանկարկելով ճանապարհեց ՀՀ Առաջին նախագահին:

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի

Zhamanak.com

Այլ նկարներ հանրահավաքից:himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-37110673963028407722008-09-27T17:05:00.002+05:002008-09-27T17:29:33.079+05:00Երիտասարդ ընդդիմությունը (Նացիոնալ - Լրատվական համակարգ)

16 սեպտեմբեր, 2008 Երեկ ընդդիմության հանրահավաքին մասնակցել են նաև մի շարք երիտասարդներ, որոնցից մեկի հետ զրուցել է Նացիոնալի թղթակիցը:

Հանրահավաքն օրինական էր:
Քաղաքում լարվածություն չկար: Եթե հաշվի չառնենք ոստիկանության հոծ բազմությունը , ապա կարելի է ասել, որ փողոցում ոչինչ չէր հուշում ընդդիմության նախաձեռնության մասին: Մարդիկ ուղղակի հանդարտ քայլով շարժվում էին Մատենադարանի ուղղությամբ:
Հիմա...
Իսկ այնտեղ ոմանք կանգնած, ոմանք նստած լսում էին ընդդիմության առաջնորդներին: Ոմանք էլ չէին լսում: Նրանք միայն երբեմն-երբեմն ժողովրդի հետ գոռում էին «Հիմա, Հիմա»,կամ «Լևոն-նախագահ»: Հավաքվածների մեջ, սակայն, առանձնանում էր երիտասարդների մի խումբ: Նրանք եկել էին գունավոր պաստառներով, գունվոր հագուստներով և շատերի ուսերին Հայաստանի դրոշ կար գցած:
Մոտեցա նրանց: Պարզվեց «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամներն էին: Սկզբում կասկածանքով էին նայում, սակայն շուտով երիտասարդներից մեկը` Հակոբ Արշակյանը, համաձայնվեց զրուցել ինձ հետ:

Երբ գալիս էի այստեղ, ճանապարհին շատ երիտասարդների տեսա` գեղեցիկ հագնված, ուրախ, նրանք կարծես թե երջանիկ էին և գոհ էին իրենց կյանքից: Ինչն է ստիպում ձեզ գալ ու մասնակցել հանրահավաքին…
Գիտեք ինձանից երջանիկ մարդ երևի թե չկա, սակայն մենք եկել ենք պայքարելու ազատ խոսքի և ազատության համար: Դուք խոսում եք նյութականի մասին. Ես նյութականորեն ապահովված մարդ եմ, սակայն ինձ չի հետաքրքրի հագիս շորերը, մինչև ազատ չարձակվի վերջին քազբանտարկյալը:

Քիչ առաջ զրուցում էի ձեր ընկերոջ` Արմանի հետ: Հարցրեցի` իսկ եթե պատերազմ սկսվի նա կգնա արդյոք կռվելու հայրենիքի համար: Ձեր ընկերն ինձ պատասխանեց, որ իր պատերազմ գնալը կապված է նրանից, թե ով կլինի երկրի նախագահը: Այժմ ուզում եմ այդ նույն հարցն ուղղել ձեզ: Եթե պատերազմ սկսվի, ինքնակամ կգնաք պատերազմելու:Ես կգնամ: Այդ ժամանակ ինձ համար նշանակություն չի ունենա, թե ով է նախագահը:

Անգամ եթե դա Սերժ Սարգսյանն է:

Այո: Սերժ Սարգսյանի հետ ես կպայքարեմ, երբ կռվից վերադառնամ: /ժպտում է/

Շատերը ձեզ «մոլորյալ» են անվանում: Ինչպես կմեկնաբանեիք դա:
Ինձ թվում է ուղղակի վիրավորելու համար են ասում: Մարդիկ,ովքեր կես տարի շարունակ, գիտաքցելով,թե ինչ են ուզում, մասնակցում են ցույցերի և հանրահավաքների, չեն կարող մոլորյալներ լինել:Կարելի է մոլորյալ անվանել «Միասինի» ջահելներին, որոնք փողի համար, առանց հասկանալու ինչ-ինչ քայլերի են դիմում: Ամեն դեպքում մոլորյալը դա առանց հասկանալու ինչ-ինչ քայլերի դիմողն է: Իսկ մարդն առանց հասկանալու չի կարող վեց ամիս ցուցապաստառը ձեռքում Հյուսիսային պողոտայում նստել:

Ժամանակին լուրեր էին պտտվում,որ Լևոն Տեր-Պետրոսյանը գումարներ և աջակցություն է ստանում Ամերիկայից ու Իսրայելից: Ինչ կասեք այդ մասին:
Ասողներն Իսրայելի տեղն անգամ չգիտեն: Նրանք ընդհամենը ասում են ասելու, վիրավորելու, վարկաբեկելու համար: Գիտեք, դուք ինձ տալիս եք քաղաքական հարց , ես ձեզ պատասխանեմ քաղաքական լեզվով . քաղաքականության մեջ «դրսից ֆինանսավորվող բան» այդպիսի տերմին չկա: Ինչ է նշանակում դրսից ֆինանսավորվող: Դա ասվում է վարկաբեկելու համար:

Հավատում եք, որ գալով իշխանության Լևոն Տեր-Պետրոսյանը կկարողանա ինչ-որ բան փոխել մեր երկրում:
Ես հավատում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ է դրել կառուցել քաղաքացիական հասարակություն:

Աղբյուր` Նացիոնալhimanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-65129151018539365422008-09-24T18:30:00.004+05:002008-09-25T10:31:29.759+05:00ՀԻՄԱ-ի հարցազրույցը Հ1-ի "Բանաձև" ծրագրին ամբողջությամբ
Սեպտեմբերի 23-ին Հ1-ի եթերով Բանաձև հաղորդաշարով ցույց տրվեց մի տեսաֆիլմ նվիրված ազատությանը և անկախությանը: Ինչպես նախապես հայտնել էինք այդ տեսաֆիլմի նկարահանումներին մասնակցել էին նաև ՀԻՄԱ-ի ակտիվիստները: Հ1-ը սակայն, ինչպես միշտ, շրջանցել էր այդ նկարահանումների ժամանակ արծարծված թեմաների ճնշող մեծամասնությունը և թողել էր միայն մոտ 10-15 վայրկյանանոց մի դրվագ: Հաշվի առնելով վերոշարադրյալը հարկ ենք համարում լայն հասարակությանը ներկայացնել հարցազրույցի մեր սեփական տեսագրությունն ամբողջությամբ: Նկարահանումը կատարվել է սույն թվականի օգոստոսի 28-ին:

Տեսանյութ`

<embed id="VideoPlayback" src="http://video.google.com/googleplayer.swf?docid=-245070999491535782&hl=en&fs=true" style="width:400px;height:326px" allowFullScreen="true" allowScriptAccess="always" type="application/x-shockwave-flash"> </embed>himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-69016980313450818992008-09-24T14:30:00.000+05:002008-09-24T14:34:09.508+05:00Հայտարարություն (հանրահավաքը տեղափոխվում է Հյուսիսային պողոտա)
Հայ Ազգային Կոնգրեսը նախապես հայտարարել ու դիմել էր Երեւանի քաղաքապետարան սեպտեմբերի 26-ին հանրահավաքի եւ երթի իրազեկմամբ: Քաղաքապետարանը անհիմն ու շինծու պատճառաբանությամբ կրկին մերժել է այդ հայտը: Այս անգամ հանրահավաքի հիմնական լեյտմոտիվը լինելու էր Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունը: Ուստիեւ, միաժամանակ, նույն օրվա համար, իր նախընտրական քարոզչության շրջանակներում, ընտրողների հետ հանդիպում-հանրահավաք անցկացնելու համար քաղաքապետարան էր դիմել նաեւ Կենտրոն համայնքի թաղապետի` Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Քաղաքապետարանը, այս անգամ խախտելով նաեւ Ընտրական օրենսգիրքը, մերժել է նաեւ այդ հայտը: Մեզ համար անընդունելի են այդ մերժումները, ինչով խախտվում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական եւ Մարդու իրավունքների հռչակագրով ամրագրված իրավունքները: Մենք իրացնելու ենք մեր իրավունքները եւ սեպտեմբերի 26-ին մենք անցկացնելու ենք հանրահավաքը:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք որեւէ կերպ առիթ չենք տալու սադրանքների, բայց նաեւ հնարավորություն ունենք վարչախմբի կոշտությունները, մասնավորապես` հանրահավաքների ապօրինի արգելումը փոխհատուցել այս պայմաններում շատ կարեւոր դարձած մի խնդրի լուծմամբ: Դա Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի ընտրություններում հաղթանակի արձանագրումն է: Դրա համար Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա թեկնածու Արարատ Զուրաբյանը ունեն բոլոր հնարավորությունները: Հաղթանակը շատ կարեւոր հոգեբանական նշանակություն կունենա եւ էականորեն կփոխի ոչ միայն ներքին քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտը, այլեւ, կարճ ժամանակում, նաեւ ուժերի հարաբերակցությունը: Չենք կասկածում, իհարկե, որ իշխանություններն այս անգամ էլ կփորձեն օգտագործել ապօրինությունների իրենց զինանոցը, սակայն վստահ ենք նաեւ, որ բավարար են նաեւ մեր ուժերը` այդ ապօրինությունները սանձելու, դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու եւ քվեարկության իրական արդյունքներն արձանագրել տալու համար: Այդ հնարավորությունը չի կարելի չօգտագործել: Ուստիեւ, նկատի ունենալով Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների ձեռք բերած բացառիկ քաղաքական կարեւորությունը, Հայ Ազգային Կոնգրեսը ամբողջ հանրապետությունում իր բոլոր կողմնակիցներին կոչ է անում.

Կապվեք Կենտրոն համայնքում ապրող ձեր բարեկամների, հարազատների, ընկերների ու ծանոթների հետ ու հորդորեք նրանց մասնակցել սեպտեմբերի 28-ի թաղապետական ընտրություններին ու ձայն տալ Կոնգրեսի թեկնածու Արարատ Զուրաբյանին:

Այցելեք թաղապետի մեր թեկնածուի նախընտրական շտաբներ եւ առաջարկեք ձեր օգնությունը:

Մասնակցեք Արարատ Զուրաբյանի նախընտրական հանրահավաքին, որը տեղի կունենա ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ին, ժամը 18-ին ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-74039356842416275642008-09-23T23:02:00.000+05:002008-09-23T23:03:09.444+05:00Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհավորեց Անկախության օրը<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/vSthAD11JHk&hl=en&fs=1&rel=0"></param><param name="allowFullScreen" value="true"></param><embed src="http://www.youtube.com/v/vSthAD11JHk&hl=en&fs=1&rel=0" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-88382615569667384312008-09-23T13:59:00.000+05:002008-09-23T14:02:37.487+05:00ԳՈՂԻ ՁԵՌՔԸ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԲՌՆԻ

՚Բոլոր ընտրություններն էլ կարեւոր են: Տեղական ինքնակառավարման ընտրություններն առավելապես, որովհետեւ տեղական ինքնակառավարումը ժողովրդին ամենամոտ իշխանությունն է եւ ժողովուրդը սովորաբար դատում է տեղական ինքանկառավարման մարմինների միջոցով: Նրանց հետ է ժողովրդի ամենօրյա գործըՙ,- սեպտեմբերի 28-ին Երեւանում նախատեսված ՏԻՄ ընտրությունների` հատկապես Կենտրոնի թաղապետի ընտրության առիթով ՚Ա1+ՙ-ին ասաց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Կարեւորելով ՏԻՄ ընտրությունները` Առաջին նախագահն ասաց. ՚Ես երջանիկ կլինեի, եթե ՏԻՄում մշտապես ընտրվեին ազնիվ, բանիմաց եւ ժողովրդի նկատմամբ հոգատար մարդիկ: Այս պարագայում խոսքը Կենտրոն համայնքի թաղապետի ընտրությունների մասին է, Արարատ Զուրաբյանը հենց այն մարդն է, որը համապատասխանում է իմ ասած պահանջներին, որը նա ապացուցել է իր աշխատանքովՙ:

Խոսելով կոնկրետ Կենտրոն համայնքի թաղապետի թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արարատ Զուրաբյանի մասին` ՀՀ առաջին նախագահը ընդգծեց. ՚Արարատ Զուրաբյանն ավելի լայն` հանրապետական մասշտաբի գործիչ է, եւ դեռ պատանի հասակից` 1988թ.-ից եղել է այս շարժման մեջ: 20 տարի է անցել եւ նա այն հազվագյուտ մարդկանցից է, որ երբեք չի դավաճանել ոչ շարժմանը, եւ ոչ էլ շարժման գաղափարներին: Այսօր մեր ժողովրդի վերաբերմունքն էլ շարժման նկատմամբ ցույց է տալիս, որ այդ շարժումն իրեն արդարացրել է` իր բոլոր թերություններով հանդերձ, որոնք բնորոշ են ցանկացած իշխանության: Շարժումը բռնել է ժամանակի փորձը, քննությունը: Կարծում եմ` ժողովրդի ընտրությունը պետք է կանգ առնի Արարատ Զուրաբյանի նման մարդկանց եւ ոչ թե պատահական մարդկանց վրա, որոնց համար համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ թե պետական գործ է, այլ սեփական բիզնեսը զարգացնելու միջոցՙ:

Հաշվի առնելով Երեւանի մյուս համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք ուղեկցվեցին կեղծիքներով, կաշառքի բաժանմամբ, բռնություններով, ընդհուպ դանակահարությամբ, ՚Ա1+ՙ-ը Առաջին նախագահից հետաքրրքվեց, թե արդյոք սեպտեմբերի 28-ին Կենտրոն համայնքում չի կրկրնվելու նախորդ ՏԻՄ ընտրությունների սցենարը:

՚Ինձ հենց դա է ցավ պատճառում: Ես հասկանում եմ, որ խրհրդարանական, նախագահական ընտրություններում իշխանությունները փորձում են եւ ամեն ամեն ինչ անում են իրենց իշխանությունը պահպանելու համար: Բայց որ նույնը կատարում են նաեւ ՏԻՄ ընտրություններում, դա արդեն ՚բեսպրեդել էՙ: Այն սահմանազանցությունն է, որի մասին ես խոսել եմ: Ի՞նչ էր իրենց խանգարում մի քանի ՏԻՄ ընտրություններում իսկապես արդար ընտրություններ անցկացնել: Ի՞նչ վնաս կարող էր հասցնել ընդդիմադիր թաղապետը իրենց իշխանությանը: Սրանք ոչ միայն դա չեն հանդուրժում, այլեւ չեն հանդուրժում, որ ժողովուրդը ընտրի իր գյուղապետին: Սա ցավով եմ ասում: Սա ոչ միայն իշխանատենչություն է, բռնատիրություն է, այլ գավառականության չափազանց ծայրահեղ արտահայտություն, որ ոչ մի այլախոհություն, ոչ մի օրինական բան չլինի այս երկրում: Մարդիկ այս հարցում ՚տաղանդՙ ունեն, ՚հանճարեղՙ ենՙ: Չեն ուզում, որ այս երկրում որեւէ օրինական պաշտոնի լինի, ուզում են բոլորին իրենց նմանեցնելՙ:

Տեր-Պետրոսյանը գտնում է, որ անգամ այս իրավիճակում ՀՀ շարքային քաղաքացին միշտ էլ արել է այն, ինչ պետք է անի. ՚Համարյա բոլոր ընտրություններում էլ հաղթել է ոչ իշխանական թեկնածուն: Բայց գիտենք, որ արդյունքները այլ կերպ են հրապարակվում: Փակում են ընտրական տեղամասերը եւ գրում ցանկացած արդյունքՙ:

Անկախ հանգամանքներից` Տեր-Պետրոսյանը ժողովրդին կոչ է անում բոլոր ընտրություններում լինել ավելի ակտիվ եւ գնալ քվեարկության.՚Ոչինչ, թող էլի գողանան: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է կատարի իր պարտքըՙ: Իսկ մինչեւ ե՞րբ պետք է գողանան. ՚Ա1+ՙ-ի հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. ՚Մինչեւ նրանց ձեռքը բռնող լինի: Ես միայնակ քիչ եմ, ամբողջ ժողովուրդը պետք է նրանց ձեռքը բռնիՙ:

Աղբյուր` Ա1+
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-73597516417413302652008-09-22T23:22:00.002+05:002008-09-22T23:29:27.270+05:00«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՄ ԱՃՈՂ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Ասում է պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը Հայաստանի 3-րդ նախագահի ընտրություններին հետեւում էր Ստրասբուրգից, ուր անդամակցում է Եվրախորհրդի սոցիալական պաշտպանության հանձնաժողովին: Զուգահեռաբար դասավանդում է նաեւ Շվեդիայի Ուփսալա քաղաքի համալսարանում, որպես սոցիոլոգիայի պատվավոր պրոֆեսոր: Ի՞նչ հետեւություններ արեց Եվրոպան Հայաստանի նախագահական ընտրություններից, ի զորո՞ւ է, արդյոք, Լեւոն Տեր- Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը լուրջ բարեփոխումներ թելադրել Հայաստանի քաղաքական դաշտում: Ի՞նչ դեր է վերապահված Հայաստանին մեր տարածաշրջանում՝ այդ ոչ միանշանակ ընտրություններից ու ռուս-վրացական հակամարտությունից հետո: Հարցերի շարք, որոնք Լյուդմիլա Հարությունյանին է ուղղել լրագրող Շուշան Ղազարյանը Երեւանում: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

- Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ես կատարեցի սոցիոլոգիայում վաղուց հայտնի Case Study ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ միտումներ են նկատվում Եվրոպայի վարքի մեջ՝ ընտրությունների հետ կապված: Իմ տպավորությամբ, Եվրոպան փորձում է չխառնվել իրավիճակին: Մինչեւ մարտի 1-ը նա կարծում էր, թե դա էլիտաների պայքար է, ընդամենը աթոռակռիվ: Ու կայունության ձգտող Եվրոպան առիթ ու պատճառ չուներ գործող իշխանության հետ գժտվելու, քանի որ նա համաձայնել է Եվրոպայի բոլոր պայմաններին, խոստացել, որ կլուծի Արցախի խնդիրը: Case Study-ում ես երեք դերակատարներ տարանջատեցի՝ Հայաստանի իշխանությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժումը եւ Եվրոպան:

- Եվ ի՞նչ պարզվեց:

- Որ իշխանությունը իրեն ցույց տվեց որպես ավտորիտար իշխանություն՝ իր ոճին վայել պրոպագանդայով: Ու երբ տեսավ, որ ձեռքից դուրս է գալիս ամեն բան, կրակեց, զոհեր տվեց ու շարունակում է իր ոճի մեջ աշխատել առ այսօր: Հայաստանի իշխանությունները ավտորիտար իշխանություններ են, որի բովանդակությունն ու էությունը պատրվակ էր փնտրում, որ նորից ու նորից արտահայտվի: Որեւէ նորություն չունի ասելու:

- Նախ խոսենք Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժման մասին:

- Ես տեսա մի շատ լուրջ Շարժում, որը սոցիալական շարժման բոլոր կանոններով էր կառավարվում: Շարժումը կարողացավ իր մեջ միավորել բոլոր դժգոհ կամ խնդիր ունեցող խավերին: Եվ, վերջապես, շարժումը դարձավ ԻՐԱԿԱՆ Շարժում, երբ գտավ իր ԼԻԴԵՐԻՆ: Ի՞նչ էր լիդերի անունը, ո՞վ էր նա, ի՞նչ անցյալ ու կենսագրություն ուներ, համարյա թե ոչ մի նշանակություն չուներ: Այն պարզ պատճառով, որ շարժումները միշտ փնտրում են լիդերներ ու դառնում են Շարժում, երբ լիդեր են գտնում: Տեր-Պետրոսյանը գտնված լիդեր էր, վերադարձածի փաստն ինքը հաղթահարեց: Ինքը, անշուշտ, խնդիր ուներ հաղթահարելու իր անցյալը, բացատրելու Շարժմանը՝ իր ետ գալու պատճառները: Տարօրինակ է, բայց Շարժումը առանց դրա էլ կարող էր յոլա գնալ, քանի որ Շարժումը լիդերի կարիք ուներ: Ու Շարժումը շատ երջանկացավ, երբ Տեր-Պետրոսյանը լուծեց այդ խնդիրը, բացատրեց իր նախորդ վարքը, ներողություն խնդրեց իր սխալների համար եւ գնաց առաջ: Շարժումը հենց այդ էլ ուզում էր: Ամենահետաքրքիր պահն այստեղ այն էր, որ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ դրվեց մի կողմ: Տեր-Պետրոսյանը դա անում էր միտումնավոր, որպեսզի կարողանա տարբեր գաղափարախոսության տեր մարդկանց հավաքել մի ամբողջական շարժման մեջ:

- Եկեք վերլուծենք Շարժման վարքը:

- Շարժումներն իրենց պատմության ընթացքում միշտ իրենց ֆիքսված տարածքն են ունեցել: Հայաստանում այդ տեղը Ազատության հրապարակն է: Կառուցվել է 1960-ականների սկզբին: Հայաստանյան առաջին շարժումը Եղեռնի 60-ամյակի ոգեկոչության առիթով էր՝ 1965թ. ապրիլի 24-ին, որը տեղի ունեցավ այդ հրապարակում: Այդ ժամանակվա հեղափոխականների երիտասարդ սերունդը, ովքեր հայ ազատագրական շարժման մասնիկն են կազմել ու ազգային ազատագրական լոզունգներով են եկել հրապարակ, պայքարը ծավալել են հենց Ազատության հրապարակում: Այդ հրապարակում է ծավալվել 88-ի արցախյան պայքարը: Եվ այդ հրապարակը փաստորեն ԸՆԴԴԻՄԱԴԻՐ շարժման հրապարակ է: Ու կոմունիստներից մինչեւ այսօր՝ պայքար է գնում այդ հրապարակի համար: Սուրեն Հարությունյանը մի հետաքրքիր բան էր պատմում. «88-ին Մոսկվայից ինձ զանգում էին ու ասում՝ էդ հրապարակը գերի է ընկել, ինչո՞ւ չես գնում ազատես»: Հիմա այս իշխանությունն է ընդգրկվել այդ պայքարում: Ու էնքան ավտորիտար է, որ էդ մի փոքր հրապարակն էլ չի տալիս ժողովրդին: Եվ շատ հետեւողական է իր չտալու մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղից:

Աղբյուր` Առավոտ օրաթերթ

himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-27046320731167296992008-09-21T21:24:00.002+05:002008-09-21T21:26:48.936+05:00Նոր երգեր!!!Ջահել ազատության երգը

Մենք ժպտում ենքhimanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-71651632211395117682008-09-21T21:03:00.000+05:002008-09-21T21:05:15.697+05:00ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

1991թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Անկախությունը ձեռք բերվեց համառ քաղաքական պայքարի շնորհիվ, որի վերջին ակորդը աննախադեպ ոգեւորությամբ եւ ըստ էության 100%-անոց դրական արդյունքով ավարտված Անկախության հանրաքվեն էր սեպտեմբերի 21-ին։ Միակը Խորհրդային Միությունում՝ Հայաստանը անկախության հասավ պահպանելով օրենքի տառը՝ դրանով իսկ ապահովելով իր անկախության անխոցելիությունը հետագա ժամանակների համար։ Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. իր բնօրրանում՝ բուն Հայաստանում, մոտ հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատեւման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է։

Հայ Ազգային Կոնգրեսը այս առիթով սրտանց շնորհավորում է ողջ հայ ժողովրդին՝ իր ամենակարեւոր տոնի առթով։

Անկախությունը մեզ սովորեցրեց նպատակների իրականացման հիմքուն դնել սեփական ուժերին ապավինելը: Վերջին հազարամյակում միշտ ուրիշների դռներին նայող, նրանցից օգնություն ակնկալող Հայաստանը, անկախ պետականության պայմաններում կարողացավ ինքը երաշխավորը լինել օտարված իր մի մասի՝ Լեռնային Ղարաբաղի փրկության եւ գոյատեւման։

1991-ին հաղթահարվեցին անկախության արտաքին խոչընդոտները։ Այսօր հայ ժողովուրդը համախբվել է նոր, իր մասշտաբներով առաջինին չզիջող նոր համաժողովրդական շարժման մեջ՝ հաղթահարելու համար ներքին արգելապատնեշը՝ դուրս բերել երկիրը պետականության այլասերման, Անկախության ամենավեհ գաղափարի վարկաբեկման կործնարար ճանապարհից։ Այդ օրը հեռու չէ, եւ այն կդառնա մեր անկախության վերածնման օրը։
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-22938569969481457002008-09-21T20:59:00.000+05:002008-09-21T21:02:35.221+05:00ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԵՊՏԵՄԲԵՐ 15-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,
ետընտրական բուռն իրադարձությունները, թոհուբոհը, որ մեր երկրում տիրում է վերջին 6 ամիսների ընթացքում, մեզ թույլ չեն տվել ընդհանուր հայացք ձգել Հայաստանում ծավալվող հիմնական գործընթացների վրա, որոնք խորքային են, որոնք չեն երեւում, եւ հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում մեր երկրում:

Այժմ ես կփորձեմ ձեզ հետ միասին, սա անձնական վերլուծություն չէ, այլ հավաքական վերլուծություն` հանրահավաքի մասնակցությամբ, հանդարտ եւ սառնասրտորեն վերլուծել ներկա իրավիճակը, ինչը եւ հնարավորություն կտա հստակեցնել Համաժողովրդական շարժման, այսինքն` մեր եւ ձեր շարժման հետագա անելիքը, հետագա գործողությունները: Այս իմաստով ամենագլխավոր փաստը, որ սկզբից եւեթ պետք է արձանագրել, այն է, որ կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի շնորհիվ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի պաշտոնակալությամբ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում հաստատված ավազակապետական համակարգի բնույթը բոլորովին չի փոխվել: Այսինքն, առաջին` ռեժիմը շարունակում է մնալ հակակշիռներից զուրկ, անվերահսկելի, հետեւաբար լիովին սանձարձակ իշխանական նույն բուրգը: Երկրորդ` երկիրը շարունակում է կառավարվել ոչ թե շուկայական տնտեսության, այլ գողական աշխարհի օրենքներով, որոնք ավելի են խորացել: Այսինքն` բեսպրեդելը, սահմանազանցությունը հասել է իր կատարելության մակարդակին: Երրորդ` ազգային հարստությունը պետական մեքենայի կողմից շարունակվում է թալանվել, հափշտակվել, կողոպտվել` նույն եւ ավելի ծավալներով, քան նախորդ 10 տարիներին: Եւ չորրորդ` նույնքան ու թերեւս ավելի արտահայտված են մնում ժողովրդավարության սահմանափակումները եւ բռնապետության միտումների հաստատումը: Առայժմ որեւէ դրական տեղաշարժ չի նկատվում` ո՛չ տնտեսական զարգացման, ո՛չ էլ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ոլորտում, եթե չասենք` նկատվում է անընդհատ վատթարացման միտում: Պետական ռեկետը շարունակում է մնալ իշխանության գործունեության գլխավոր սկզբունքը: Չկա որեւէ բարձրագույն պետական պաշտոնյա, որը սեփական բիզնես կամ խոշոր սեփականություն չունենա:

Ելույթն ամբողջությամբ կարդացեք այստեղից:
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-8531434426210770352008-09-13T00:23:00.005+05:002008-09-21T12:51:19.445+05:00Նորից բերման ենթարկեցին, այս անգամ իրազեկված հանրահավաքի թռուցիկների համար

Բոլոր նկարները կարող եք դիտել այստեղից:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
[22:17] 12 Սեպտեմբերի, 2008

Մոտ 40 րոպե առաջ Կոնսերվատորիայի մոտից ոստիկանության Կենտրոնի բաժին է տարվել ՚Հիմաՙ երիտասարդական շարժման անդամ Նարեկ Հովակիմյանը: Նա եւ իր ընկերները այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում իրազեկում էին սեպտեմբերի 15-ի հանրահավաքի մասին: Ըստ ականատեսների` նրանց մոտեցել են կարմիր բերետավորներ եւ պահանջել չիրազեկել:

Երբ տղաներն հայտնել ե, թե հանրահավաքն արտոնված է, վերջիններս ասել են, որ այդպիսի բան չկա:

Նրանք սկզբում տղաներից պահանջել են բարձրախոսով չհաղորդել: Պահանջը կատարվել է: Երիտասարդները սկսել են գոռալ ՚Պայքար, պայքարՙ:

Ոստիկաննները հարձակվել են նրանց վրա: Նրանց հաջողվել է բաժին տանել Նարեկին, մյուսները կարողացել են խուսափել` դեպի Հյուսիասային պողոտա փախչելով եւ այդ մասին քաղաքական զբոսանքի մասնակիցներին տեղեկացնելով:

Անձամբ իր մասնակցությունն է այս ամենին, ըստ ականատեսների, ունեցելԵրեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

Ի դեպ, ոստիկանները չեն ճանաչել ՚Նոյան տապանՙ-ի լրագրողներին, եւ նրանցից մեկը հրամայել է իր գործընկերներին. ՚Կալանավորեքՙ: Դեպքից 10 րոպե անց լրագրողը այդ մասին ծիծաղելով պատմում էր Հյուսիսային պողոտայում:

Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ոստիկանական բաժանմունքում` փորձելով ազատ արձակել Նարեկին:

Ա1+

Հ.Գ. ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը Ներսիկ Նազարյանին խոստանում է VIP պայմաններ "Վարդաշեն" ՔԿՀ պատերի ներքո. երեք անգամյա սնունդ (հուսով ենք պիտանելիության ժամկետը չանցած), ամիսը մեկ անգամ լոգանք (հուսով ենք տաք ջրով), ինչպես նաև ընդիմության կազմակերպած բոլոր հանրահավաքների թռուցիկներից մեկական օրինակ (ուտելը խստիվ արգելվում է):
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-77959420535979757522008-09-11T13:02:00.006+05:002008-09-13T17:44:37.992+05:00ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության կոչը հայ երիտասարդությանը

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է սույն թվականի ապրիլին մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր անտարբեր չէին իրենց ապագայի նկատմամբ, ինչը շատ մշուշոտ էր, հաշվի առնելով այս տարվա փետրվարի 19-ի կեղծված նախագահական ընտրությունները, դրան հաջորդած մարտի 1-ի ՀՀ քաղաքացիների սպանդը (որի արդյունքում զոհվեց առնվազն 10 ՀՀ քաղաքացի), մարտի 1 - ին նախորդած և հաջորդած քաղաքական ձերբակալությունները, խաղաղ հավաքներ անցկացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքի սահմանափակումները, խոսքի ազատության զանգվածային արգելափակումը:

Մարտի 1 - ից մինչ այժմ քիչ բան է փոխվել Հայաստանում. առկա են դեռ 75 քաղաքական դրդապատճառներով կալանավորված և բանտարկված անձինք` քաղբանտարկյալներ, մինչ հիմա չի վերականգնվել մեր` ՀՀ քաղաքացիներիս խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը և խոսքի ազատությունը: ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված են եղել ՀՀ հասարակության լայն շերտերին տեղեկացնելու և նրանց ուշադրությունը հրավիրելու վերը նշված խնդիրների կարևորության և հրատապ լուծման անհրաժեշտության վրա: Մենք փորձել ենք հասկացնել, որ եթե դու հանդուրժում ես գեթ 1 քաղբանտարկյալ Հայաստանում, ապա դու հավակնում ես դառնալ երկրորդը: Եթե դու հանդուրժում ես քո` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակումը, ապա դու կորցնելու ես քո մնացած բոլոր իրավունքները` սեփականության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, պետական մարմիններից պաշտպանված լինելու և այլն: Եթե դու հանդուրժում ես խոսքի անազատությունը, ապա քո ձայնը երբեք լսելի չի լինելու որևէ իշխանության կողմից:

ՀԻՄԱ-ն կոչ է անում ավելի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ընդունել այս հարցերում, քանի որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Ոչ ոք քեզ համար չի լուծելու քո ապագայի խնդիրները, քանի դեռ ինքդ չես պայքարում այդ խնդիրների լուծման համար: ՀԻՄԱ-ն մաս է կազմում Համաժողովրդական շարժման հենքի վրա ձևավորված Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) և կոչ է անում քեզ ակտիվորեն մասնակցել ՀԱԿ-ի կողմից կազմակերպված Համահանրապետական հանրահավաքին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին, ժամը 18.30 Մատենադարանի հարակից տարածքում: Հանրահավաք անցկացնելը մեր սահմանադրական իրավունքն է, և ոչ մի քաղաքապետ կամ ոստիկանապետ չի կարող բռնանալ մեր այդ իրավունքի վրա: Հանրահավաքային պայքարը ներկայումս միակ հնարավոր և օրինական միջոցն է պայքարելու վերը նշված արատավոր երևույթների դեմ:

Հայաստանի տերը հայ երիտասարդն է, որը չպետք է անտարբեր լինի իր պետության ապագայի նկատմամբ:

Բոլորս դեպի հանրահավաք:

Բոլորս դեպի ազատ, անկախ Հայաստան:

Հ.Գ. հանրահավաքի իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտությունhimanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-32326122496265452482008-09-10T23:14:00.000+05:002008-09-10T23:15:28.070+05:00ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը երեկ արտոնել է Մատենադարանի մոտ հանրահավաք անելու ընդդիմության հայտը: Այդ առթիվ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Մարտի 1-ի սպանդից ու արտակարգ դրություն հայտարարելուց հետո, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ մարդու իրավունքների հանրահայտ սկզբունքները, վարչախումբը մերժել է հավաքներ անցկացնելու մեր շուրջ յոթ տասնյակ հայտերը։ Սակայն անգամ այդ արգելքների պայմաններում մենք կարողացել ենք անցկացնել շուրջ մեկ տասնյակ տպավորիչ ակցիաներ՝ հանրահավաքներ, երթեր եւ այլն՝ ամբողջությամբ պահպանելով Շարժման պոտենցիալը։ Իսկ ամբողջ ընթացքում, մարտի 21-ից ի վեր, 170 օր Հյուսիսային պողոտայում շարունակվել է Շարժման անդադար պայքարը։

Համաժողովրդական մեր շարժման քաղաքական համառությունը պսակվեց լուրջ հաղթանակով։ Իշխանությունները, թեեւ շինծու պատճառնելով արգելել են սեպտեմբերի 12-ին մեր նախապես հայտարարված հանրահավաքը, սակայն ստիպված են եղել ի գիտություն ընդունել հանրահավաք անցկացնելու մեր հայտերից մեկը՝ սեպտեմբերի 15-ի համար։ Մենք պատրաստ էինք նաեւ ապօրինի արգելքի պայմաններում իրացնել սահմանադրական մեր իրավունքը եւ հանրահավաքն անցկացնել սեպտեմբերի 12-ին, ինչպես դա երեք անգամ արել են ամռան ընթացքում։ Մյուս կողմից, սակայն, մենք չենք կարող չօգտվել մեր բոլորի պայքարի պտուղից՝ իրազեկված հանրահավաք անցկացնելու առիթից, որին հնարավորություն կունենան մասնակցել նաեւ մարզերի մեր այն հազարավոր համակիրները, որոնց տեղաշարժման իրավունքն այդ օրերին սահմանափակվում էր։

Ուստիեւ, շատ լավ հասկանալով հանդերձ, որ իրազեկված հանրահավաքի ժամկետի այս փոփոխությունը իշխանության մանր ժուլիկության արդյունք է, մենք, չշեղվելով մեր քաղաքական ռազմավարությունից, սեպտեմբերի 12-ի փոխարեն համահանրապետական մեր հանրահավաքը կանցկացնենք սեպտեմբերի 15-ին, ինչը թույլ կտա օգտագործել իրազեկված հանրահավաքի հետ կապված բոլոր առավելությունները։

Կոչ ենք անում բոլորին՝ իրենց հասու միջոցներով տարածել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ի իրազեկված հանրահավաքի մասին տեղեկությունը»։

lragir.am
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-8319204421435198942008-09-10T11:38:00.001+05:002008-09-10T11:38:04.272+05:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 9-ին Հյուսիսային պողոտայում, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով հացադուլ էին հայտարարել վեց քաղաքացի։ Երեկոյան ժամը 10-ի մոտ ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ, բացահայտ ապօրինի ցրել է Հյուսիսային պողոտայում հավաքված մարդկանց եւ միլիցիայի բաժանմունք տարել հացադուլավորներին։ Ոստիկանական բաժանմունք է տարվել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։

Գլուխը կորցրած վարչախումբը անցնում է ոչ միայն օրինականության ու բարոյականության, այլեւ տրամաբանության ու բանականության բոլոր սահմանները՝ ստիպելով ոստիկանությանը դիմել ապօրինի գործողությունների։ Մարդու իրավունքների ամենատարրական դրսեւորումները, ամեն մի պլակատ, բողոքի ակցիա ավազակապետության պարագլուխներին հասցնում է շիզոֆրենիայի։ Ամեն օր ապացուցվում է նրանց կենսաբանական անհամատեղելիությունը քաղաքակիրթ հասարակության հետ, իսկ իշխանության յուրաքանչյուր օրը ընդամենը ավելացնում է մեր պատմության ամոթալի էջերը։ Այս ամենը իրոք վարչախմբի իրական հոգեվարքի ախտանշաններ են. դա անխուսափելի է սեփական ժողովրդի համապարփակ ատելությունը վաստակած, ոչ լեգիտիմության ներքին գիտակցումով ու բարդույթով տառապող ամեն մի ռեժիմի համար։

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակ

himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-25115091090917166842008-09-09T21:55:00.000+05:002008-09-09T21:57:25.695+05:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայ Ազգային Կոնգրեսը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի նպատակն է դարձրել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների եւ սահամանադրական կարգի վերականգնումը: Կոնգրեսն ազդարարել է, որ սեպտեմբերի 12-ին կսկսվի բռնապետության դեմ ուղղված համաժողովրդական պայքարի վճռական փուլը:

Կեղծված ընտրությունների ու այլ ապօրինությունների շնորհիվ ձեւավորված իշխանությունների կեցվածքը վկայում է, որ այն ընդունակ չէ գնալ երկրում խորացող քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ բանակցությունների միջոցով հաղթահարելու որեւէ քայլի։ Իշխանությունները նաեւ բացարձակ ցինիկ կեցվածք են ընդունել միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարատավորությունների նկատմամբ: Նրանք չեն կատարում հավաքների ազատության, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության անկախ եւ վստահելի մարմնի ստեղծման, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվաջոցներով խոսքի ազատության ապահովման իրենց պարտավորությունները: Իսկ քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ ներքաղաքական ճգնաժամի կարգավորման ամենամեծ խոչնդոտը:

Հայաստանում այսօր շարունակում են բանտերում մնալ 75 քաղբանտարկյալ, որոնց կարելի է բաժանել վեց խմբի: Առաջին խումբը՝ 7 հոգի, որոնց գործերը մինչեւ հիմա, մարտի 1-ից ավելի քան 6 ամիս անց, դեռ չեն մտել դատարան, ինչը հակասում է Եվրոպայի Խորհրդի 1620 բանաձեւի 4.7.1 կետին: Երկրորդ խումբը` 8 հոգի, որոնք պայքարել են ընտրական գործընթացի օրինականության համար, բայց շինծու մեղադրանքներով հենց իրենք են դատապարտվել ընտրական գործընթացը խոչնդոտելու եւ նմանատիպ այլ «հանցակազմի» համար: Երրորդ խմբում են այն 15 ակտիվիստները, որոնք թեեւ ձերբակալվել են հետընտրական զարգացումների պատճառով, սակայն դատապարտվել են դրանց հետ կապ չունեցող կեղծ մեղադրանքներով, ինչպիսիք են՝ ապօրինի զենք պահելը, հարկերից խուսափելը, պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ալյն: Չորրորդ խումբը կազմում են 38 քաղբանտարկյալներ, որոնք դատապարտվել են բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի 1620 բանաձեւի 4.7.3 կետին: Հինգերորդ խումբը 4 ցուցարարներ են, որոնց դեմ մեղադրանքները, բացի ոստիկանական ցուցմունքներից, հենված են նաեւ բռնության, շանտաժի եւ այլ ապօրինի միջոցներով ձեռքբերված այլ «ապացույցների» վրա: Եվ, վերջապես, վեցերրորդ խումբը՝ 3 հոգի, որոնց քաղբանտարկյալի կարգավիճակը կապված չէ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների գործընթացի հետ:

Կոպտորեն ոտնահարվում են քաղբանտարկյալների իրավունքները։ Նրանցից 13 հոգի նվազագույն անհրաժեշտ բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով ծանր առողջական խնդիրներ ունեն, իսկ ոմանց կյանքին արդեն նաեւ վտանգ է սպառնում: Չնայած փաստաբանների անընդհատ միջնորդություններին, իշխանությունները որեւէ միջոց չեն ձեռնարկում բժշկական օնություն տրամադրելու, նրանց տառապանքները մեղմելու համար: Դրանով իշխանությունները խախտում են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն արգելում է բանտարկյալներին ենթարկել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Քաղբանտարկյալներ, խոշտանգումներ, հավաքների եւ խոսքի ազատության սահմանափակումներ, չընտրված եւ կեղեքիչ կառավարություն, նվաստացուցիչ ներկա, անհեռանկար ապագա` այս ամենը երեւույթներ են, որոնք հայ ժողովուրդը չի հանդուրժի երբեք: Սեպտեմբերի 12-ին մենք դա ցույց կտանք բռնապետությանը եւ ապօրինությանը հակադրված մեր հավաքական կամքով:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
himanoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-3741196296820565479.post-31481503432746485782008-09-04T23:20:00.000+05:002008-09-04T23:28:41.754+05:00Իրավական անգրագիտության գիգանտը
Ստորև ներկայացնում ենք Գագիկ Ջահանգիրյանին ազատ արձակելու մասին նրա պաշտպանների դիմումը մերժելու վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանաի նախագահ Ժորա Վարդանյանի որոշումը, վերցվաց lragir.am կայքից: Խնդրում ենք ուշադրություն դարձրեք բոլոր մտքերին և բառերին և դուք կհասկանաք, թե ինչ "մտավոր" գիգանտի հետ գործ ունեք:

“Հրապարակվում է խորհրդակցական սենյակում դատարանի կայացրած որոշումը Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին անհապաղ ազատելու միջնորդության մասին:

2008թ. սեպտեմբերի 2-ին քննության առնելով պաշտպանության կողմի միջնորդությունը ամբաստանյալ Գագիկ Ջհանգիրյանին անհապաղ ազատելու մասին պարզեց, պաշտպանական կողմը գտնում է, որ Գագիկ Ջհանգիրյանին բերման ենթարկելու պահից, բերման ենթարկվելով առանց հարգելի պատճառի, նրան չեն ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին, նրա նկատմամբ չի կատարվել համապատասխան քննչական գործողություններ կատարելու մասին համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, նրան բերման ենթարկելուց հետո որոշում չի կայացվել, նա բերման է ենթարկվել առանց դատարանի կամ հետաքննության մարմնի կողմից կայացված որոշման հիման վրա, ընդ որում հետաքննության մարմինը առանձին որոշմամբ է բերման ենթարկում, եթե արդեն իսկ առկա է հարուցված քրեական գործ, մյուս բոլոր դեպքերում հանցանքի կատարման մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվում ու արձանագրություն կազմում այդ մասին, բացի այդ հետաքննության մարմինը իրավունք ունի հանձնարարություն տալ մեկ կամ մի քանի անձանց հանձնարարականներ տալ աշխատակիցներին, առանց մասնակցելու դրանց կատարմանը, գործի նյութերից, առանց մասնակցելու դրանց կատարմանը: Գործի նյութերից երևում է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ 23.02.08թ. ժամը 23-ի հանձնարարել է Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններին և նրանց ուղեկցող անձանց բերման ենթարկել ոստիկանություն, ճշտել է նրանց օրը, ժամը, աշխատանքի ուղղությունը պայմանավորված վայրը, որտեղից էլ ոստիկանության աշխատակիցները ավտոմեքենայով բերել են պարզելու, թե ՙԲրաունինգ՚ զենք ով ունի:

Ես կարդացի իրենց գրության բովանդակությունը: Բնականաբար պաշտպանությանան կողմը չի տեղեկացել, թե ինչ օպերատիվ տեղեկությունների հիման վրա է այն ստացել, ուստի այն չի կարող դառնալ վերջինիս ուսումնասիրության օբյեկտ, այսինքն մեր նմանների ուսումնասիրության օբյեկտ:

ՀՀ ոստիկանության մեկ այլ գրառմամբ 2008թ. փետրվարի 23-ին հանձնարարվել է բերման ենթարկել կոնկրետ 80ՍՍ555 ավտոմեքենայի ուղևորներին, որոնք զինված են, նրանց զինաթափելու նպատակով: Այդ միջոցառումը ներառել է ԿՀԴՊ 3-րդ և 5-րդ վարչության աշխատակիցներին ենթադրում եմ, որ այս դեպքում տեղեկությունը ստացել են օպերատիվ եղանակով ինչը բացահայտման ենթակա չէ, բոլոր երկու դեպքերում էլ, ինչպես երևում է գործի նյութերից կազմվել է արձանագրություն բերման ենթարկելու մասին, այսպիսով համաձայն քր. դատ. օր-ի 57 հոդվածի 1-ին կետի հետաքննությունը կատարվել է օրենքով սահմանված պահանջի պահպանմամբ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն ենթադրում է հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց զննում և խուզարկություն և նրանց միայն օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում Գագիկ Ջհանգիրյանին, որի ընթացքում տեղի էլ ունեցել ամբողջ միջադեպը, գործով հիմնավորվել է, որ Ջհանգիրյան եղբայրները ոստիկանության վարչական շենք են հասցվել տարբեր ավտոմեքենաներով, Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հարուցված քրեկական գործը հարուցվել է 24.03.08 թվականին, իսկ ժամը 23.30-ին կազմվել է ձերբակալման արձանագրություն, իսկ 00 ժամ 35 րոպեին նրան մեղադրանք է առաջարկվել նա հարցաքննվել է մինչև 00.50 րոպե, այն դեպքում երբ ժամը մեկին այդ միջադեպին ներկայացված է եղել դատարան խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննարկելու, որը բավարարվել է, առկա են եղել վերը նշված բոլոր հանգամանքները: Լսելով բողոք բերող միջնորդության փաստարկները, վարույթի նյութերը ղեկավարվելով օրենքով և իրավագիտակցությամբ դատարանը հանգեց այն եզրակացության, որ մեջբերված բոլոր փաստարկները ենթակա են մանրզննին ուսումնասիրության:

Չի բացառվում նաև այլ ապացույցներ պահանջելով, մանավանդ, որ Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի 1-ին մասով, որը 1 տարուց ավելի ազատազրկում է նախատեսում, հաշվի առնելով, որ գործի կոնկրետ հանգամանքները բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ նա մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթին, անօրինական գործողություններ կատարել վկաների վրա, բացի այդ քրեական գործի դատաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո ընդամենը, որի ընթաքում լուծել է խափանման միջոցն անփոփոխ թողնելու հարցը, դրանից հետո դեռևս դատարանը չի անցել գործի հանգամանքների բացահայտմանը և ապացույցների հետազոտմանը, որի ընթացքում էլ հնարավոր կլինի կրկին անդրադառնալ նրան կալանքից ազատ արձակելու խնդրին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 313 հոդվածով դատարանը որոշեց պաշտպանության կողմի միջնորդությունը Գագիկ Ջհանգիրյանին անհապաղ ազատ արձակելու մասին համարել անհիմն, մերժել:
Որոշումը կարող է բողոքարկվել”:
himanoreply@blogger.com